Սպորտ

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Վերգանիի գավաթի խաղարկությունում 

1 րոպեի ընթերցում

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Վերգանիի գավաթի խաղարկությունում 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Սամվել-Տեր-Սահակյանը գերազանց հանդես եկավ Իտալիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայում կայացավ«Վերգանիի Գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 17 երկրների 42 շախմատիստ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էին հանրահայտ գրոսմայստերներ Ալեքսեյ Դրեևը և Բաադուր Ջոբավան:

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը: Վերգանիի գավաթի խաղարկությունում հաջող հանդես եկավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը տոնեց 4 հաղթանակ,5 պարտիա ավարտեց հաշտությամբ և 6.5 միավորով միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը:Տեր-Սահակյանը նաև 10 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը:

2-րդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրեց Վիտալի Բերնադսկին, իսկ Ալեքսեյ Դրեևը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Զավեն Անդրիասյանը տոնեց 2 հաղթանակ,7 պարտիա ավարտեց հաշտությամբ և գրավեց 8-րդ հորիզոնականը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում