Մշակույթ

Մահացել Է ռեժիսոր եւ պրոդյուսեր Յուրի Կուշներյովը

2 րոպեի ընթերցում

Մահացել Է ռեժիսոր եւ պրոդյուսեր Յուրի Կուշներյովը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 82-րդ տարում վախճանվել Է խորհրդային եւ ռուս կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ դերասան, «Իմ սիրելի ծաղրածուն» ֆիլմի ստեղծող Յուրի Կուշներյովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ռեժիսորի կինը՝ Մարգարիտա Կուշներյովան:

«Յուրի Սերգեեւիչը վախճանվել Է հունվարի 6-ին, նրա հետ հրաժեշտը տեղի կունենա հունվարի 10-ին Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում,-ասել Է ռեժիսորի կինը:-Յուրան վաղուց հիվանդ Էր, նա մահացել Է հիվանդանոցում, բժիշկներն ասում են, որ պատճառը պոկված թոքային թրոմբն Էր»: Յուրի Կուշներյովը ծնվել Է 1937 թվականի հոկտեմբերի 3-ին Մոսկվայում: Կինոյում իր կարիերան սկսել Է 1968 թվականին: Հետագայում դարձել Է «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, եղել Է «Միմինո» ֆիլմի երկրորդ ռեժիսորը: 1990-ական թվականներին եղել Է Գեորգի Դանելիայի բոլոր ֆիլմերի պրոդյուսերը եւ գործադիր պրոդյուսերը: Որպես ռեժիսոր Կուշներյովը նկարահանել Է «Իմ սիրելի ծաղրածուն», որտեղ գլխավոր դերում հանդես Է եկել Օլեգ Մենշիկովը, եւ «Վաղուց անցած օրերի կատակերգությունը», որտեղ խաղացել են Արչիլ Գոմիաշվիլին, Սերգեյ Ֆիլիպովը, Եվգենի Մարգունովը եւ Գեորգի Վիցինը: Էպիզոդիկ դերերում խաղացել Է «Աշնանային մարաթոն» եւ «Անձնագիր» կինոնկարներում: Նաեւ Կուշներյովը եղել Է «Ադամի կողոսկրը», «Սրիկաներ», «Կո՛ւ Կին-ձա-ձա» եւ այլ ֆիլմերի պրոդյուսերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում