Արմեն Մելիքբեկյանը խոսել է «Հրազդան» մարզադաշտի ճակատագրի և նոր մարզադաշտի կառուցման ժամկետների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն անդրադարձել է «Հրազդան» մարզադաշտի ճակատագրին և խոսել նոր մարզադաշտի կառուցման ժամկետներին:

««Հրազդան» ստադիոնի մասին շատ է խոսվել: Այսօրվա դրությամբ՝ այնտեղի խոտածածկը չի համապատասխանում ստանդարտներին: 2012թ.-ի դրությամբ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանձնել էր ստադիոնը բավականին լավ վիճակում: Բայց դրանից հետո «Հրազդան» ստադիոնը չի խնամվել և արդեն հասել է այն վիճակի, որ հիմա կա: Դա մասնավոր սեփականություն է, այնտեղ սնանկության գործընթաց կա, և ՀՖՖ-ին ստադիոնը չի պատկանում, որպեսզի մենք որոշակի գործընթացներ ծավալենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մելիքբեկյանը:

ՀՖՖ առաջին փոխնախագահն անդրադարձավ նաև «Միկա» մարզադաշտին` նկատելով, որ ստադիոնի վերաբերյալ նախնական բանակցություններ վարվում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ, բայց գործընթացը դեռևս ընթացքում է: ««Միկա» մարզադաշտում մենք միտք ունենք խոտածածկը փոխել, և հարմարեցնել այն Հայաստանի առաջնության ստանդարտներին: Յուրաքանչյուր մարզադաշտ Հայաստանում այսօր շատ թանկ է, հատկապես` «Հրազդան»-ը»,- շեշտեց նա:

Մելիքբեկյանի խոսքով` ազգային մարզադաշտի ծրագիրը կա, բանակցություններն ընթանում են, սակայն այն արագ արվող գործընթաց չէ: «Մեծ ներդրումների մասին է խոսքը, դա բավականաչափ երկար գործընթաց է, բայց այդ ցանկությունը կա, մենք ցանկանում ենք ազգային մարզադաշտ կառուցել, որը կընդունվի ՈՒԵՖԱ-ի կողմից և հարմար կլինի ազգային հավաքականի հանդիպումների անցկացման համար: Մեզ պետք է ազգային մարզադաշտ, և համոզված ենք, որ ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում կկարողանանք այդ ստադիոնի հանդիսատեսն ապահովել: Ցանկություն կա, որ նախագիծն ամբողջովին պատրաստ լինի 2019թ.-ին»,- եզրափակեց ՀՖՖ գլխավոր քարտուղարը:

Հայերեն

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր