Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժո­ղո­վը պատշաճ կազմակերպելու նպատակով որոշ գերատեսչությունների աշխատակիցներ կպարգևատրվեն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժո­ղո­վի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման և դրսևորած բարձր պատասխանատվության համար դրամական պարգևատրմամբ խրախուսելու նպատակով կառավարությունը անհրաժեշտ միջոցներ հատկացրեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ նպատակով պահուստային ֆոնդից կհատկացվի 23 մլն 510 հազար դրամ՝ որոշ գերատեսչությունների աշխատակիցներին խրախուսելու նպատակով:

Մասնավորապես, նշված գումարը կբաշխվի Ազգային ժողովի աշխատակազմին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Առողջապահության, Արտաքին գործերի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին, Դատախազության, Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը:

Որոշումը ընդունվելուց հետո շրջանառության մեջ կդրվի «Դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով