WYG-ը համաձայնել է կատարել ուղևորահոսքի հետ կապված  նոր ուսումնասիրությունը առանց լրացուցիչ վճարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական WYG ընկերությունը, որը հանձն է առել Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխումների գործընթացը, ուղևորահոսքի հետ կապված ուսումնասիրություն կկատարի, որի արդյունքը հայտնի կլինի ամենաուշը մինչեւ 2019թ. փետրվարի սկիզբ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ եթե նոր ուսումնասիրության արդյունքում նախորդի համեմատ մինչեւ 20 տոկոս շեղում լինի, ապա հնարավոր կլինի շարունակել աշխատանքները ընկերության մշակած ցանցի նախագծի վրա, եթե 20 տոկոսից ավելի շեղում լինի, ապա, ըստ WYG ընկերության իսկ ներկայացուցիչների պնդման, անհրաժեշտ է նոր ցանց մշակել, այլապես սխալ տվյալների հիման վրա արված մոտ $200 մլն արժողությամբ բարեփոխումը կլինի համապատասխանաբար սխալ եւ անարդյունավետ:

«WYG-ը համաձայնել է կատարել կետային նոր ուսումնասիրությունը՝ առանց լրացուցիչ վճարի, և այն, որ ընկերությունն այս նոր ուսումնասիրության համար լրացուցիչ գումար չի ակնկալում, լավագույնս ապացուցում է, որ ընկերությունն ինքը համոզված է, որ հին տվյալների վրա հիմնված աշխատանքը կարող էր լուրջ խնդիրներ առաջացնել նախ եւ առաջ իր համար:Այս պահի դրությամբ եւ նախկինում երբեւէ WYG-ը ավարտուն երթուղային ցանց չի ներկայացրել: Ցանցը պատրաստ լինելու դեպքում դեռ բավական երկար ժամանակ է անհրաժեշտ՝ այն ներդնելու, պարզ ասած՝ նոր տրանսպորտ ունենալու համար»,- նշեց Մարությանը:

WYG բրիտանական խորհրդատվական ընկերությունը, որին դեռ 2016թ. պատվիրվել է 850 հազար դոլարով մշակել Երեւանի տրանսպորտային ցանցը, իր աշխատանքի համար որպես ելակետ վերցրել է հնացած տվյալներ՝ քաղաքի ուղեւորահոսքերի վերաբերյալ: Նախնական ուսումնասիրությունների արդյունքում ներկայացվել է երթուղային ցանցի, վճարման համակարգի միայն մեկ տարբերակ: Ընդ որում, միասնական տրանսպորտային համակարգի նախնական առաջարկի մեջ մետրոյի գործոնը հաշվի չի առնվել:

Հայերեն Русский

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով

Աստրիդ Շոմեյքերը կարևորել է կենսաբազմազանության մասին գիտելիքի և գործնական քայլերի միջև բացը կրճատելը

PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Երիտասարդների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին» նախաձեռնության մրցանակաբաշխությունը

ՇՄ նախարարը կարևորել է COP17-ում քաղաքական հայտարարությունները համաձայնեցված որոշումների և գործողությունների վերածելը

Իսպանիայում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Եմենում հութիների հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 53 նորակոչիկ, շուրջ 200-ը՝ վիրավորվել

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը

Պատերազմի ավարտից հետո Ուկրաինային ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար վեց ամիս կպահանջվի. Զելենսկի