ԱՄՀ-ն գնահատել է Հայաստանի բանկային համակարգի կայունությունը և ռիսկերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արժույթի միջազգային հիմնադրամը գնահատել է Հայաստանի ֆինանսական հատվածի ցուցանիշները։ Ըստ ԱՄՀ զեկույցի՝ 2007-ից մինչև 2017թ.-ը, երբ ավելացել են ՀՆԱ-ի նկատմամբ բանկային համակարգի համախառն ակտիվները և բանկային կապիտալը, Հայաստանի բանկերի շահութաբերությունը մնացել է նույնը։ Վերոնշյալ ժամանակահատվածում բանկային ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը 24.3 տոկոսից հասել է 78.2 տոկոս, իսկ բանկային կապիտալը բազմապատկվել է ավելի քան 2 անգամ։ 2007-2017թթ.-ին Հայաստանի բանկերի շահութաբերությունը բացարձակ արժեքով մնացել է նույնը (բացառությամբ ցիկլային տատանումների)՝ յուրաքանչյուր տարի միջինում կազմելով մոտ 60 մլն ԱՄՆ դոլար։ 2017թ.-ի ակտիվների միջին եկամտաբերությունը կազմել է 1 տոկոսից քիչ, իսկ կապիտալի միջին եկամտաբերությունը 6 տոկոս։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ԱՄՀ գնահատականների համաձայն՝ ցածր եկամտաբերությունը պայմանավորված է եղել չաշխատող վարկերի ծավալով և տոկոսադրույքների սպրեդի նվազմամբ։ Ըստ ԱՄՀ-ի՝ շահութաբերությունը կարող է շահել մաշտաբի էֆեկտից։

ՀՆԱ-ն մեկ բանկի հաշվով՝ ըստ երկրների, 2016թ. մլն դոլար

Հայաստանյան բանկերն ավելի փոքր են, քան վերոնիշյալ երկրները։ Բանկային համակարգի մեծությունը գնահատվում է մի շարք ցուցանիշներով, որոնցից են միջինում բանկային ակտիվները, ինչը Հայաստանի բանկային համակարգի համար 2017թ.-ին կազմել է 0.53 մլրդ դոլար, և բանկային շուկայի չափը։ Բանկային շուկայի չափը գնահատվում է մեկ բանկի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով, որ 2016թ.-ին կազմել է 0.62 մլրդ դոլար։ Ակտիվների գծով 8.7 տոկոս HerfindahlHirschman ինդեքսը փաստում է, որ բանկերի լրացուցիչ ձուլումը կարող էր նպաստավոր լիներ բանկերի շահութաբերության համար։

ԱՄՀ-ն ընդգծել է, որ Հայաստանում դոլարայնացման բարձր մակարդակը հանգեցնում է նրան, որ բանկերը դառնում են ավելի զգայուն արտաքին շոկերի նկատմամբ։ 2012-2017 թվականներին օտարերկրյա արժույթով ֆինանսավորումը կազմել է ամբողջ ֆինանսավորման 2/3 մասը, իսկ արտարժույթով ավանդների հարաբերակցությունն արտարժույթով վարկերի նկատմամբ կազմել է 1.4 տոկոս, այն ժամանակ, երբ համանման ցուցանիշը դրամով ավանդների և վարկերի գծով կազմել է 1 տոկոս։

Ոչ ֆինանսական հատվածի վարկերը և ավանդները, 2018թ.-ի հունիս, տոկոս

Դոլարայնացման մակարդակը գնահատվում է մի շարք ինդիկատորների միջոցով. մասանավորապես՝ տնային տնտեսություններից ներգրավված ավանդների գրեթե 60 տոկոսն, առևտրային վարկերի 80 տոկոսը, իսկ տնային տնտեսությունների վարկերի (հիմնականում հիպոտեկային վարկերը) 30 տոկոսը արտարժույթով են։ ԱՄՀ-ն, հաշվի առնելով վերոնիշյալը, զարմանալի չի համարել, որ չաշխատող վարկերի մակարդակն ավելի բարձր է արտարժույթով վարկերի գծով և այն, որ բանկային համակարգը զգայուն է փոխարեքի արժեզրկման նկատմամբ։

Հայերեն English Русский

Էստոնիայում զինված պահպանության տակ են վերցրել էլեկտրաէներգետիկայի օբյեկտները

Սաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համար

Հայաստանից արտահանվող ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են մի շարք խոշորագույն լրատվամիջոցների ֆինանսավորումը

Խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել ցանկացող շահառուներին մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ կտրամադրվի

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները հայտնի են

Հայաստանից 2024 թվականին արտահանվել է ջերմոցային տնտեսությունների՝ 118,5 մլն դոլարի արտադրանք. Գևորգ Պապոյան

Հայաստանի ԱԺ փոխնախագահը Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը

Մարտի 30-ից կգործարկվեն Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ չվերթեր