ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի ընտրանու անդամ Նարեկ Աբգարյանը հերթական հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կազանում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շոուի ընթացքում Հայաստանը ներկայացնող Նարեկ Աբգարյանը 8-ռաունդանոց մենամարտում հաղթանակի հասավ ուզբեկ Շախզոդբեկ Շարոբիդինի նկատմամբ: Այսպիսով, Աբգարյանը տոնեց 12-րդ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում եւ շարունակում է մնալ անպարտելի: