«Արմենպրես»-ը պետք է ևս մի քանի 100 բոլորի. Սաթիկ Սեյրանյանը շնորհավորել է գործակալության հոբելյանի առթիվ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքում «Արմենպրես»լրատվական գործակալության գործունեության ընդլայնումը շատ մեծ կարևորություն ունի հայկական մեդիա դաշտում:

Այս մասին նշել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ շնորհավորելով «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100-ամյակի առթիվ:

«Արմենպրես»-ն իր աշխատանքը շատ բարձր պրոֆեսիոնալիզմով է կատարում, օպերատիվ կերպով տեղեկություն տրամադրում հանրությանը: Գործակալությունը նոր պլատֆորմներ է փորձարկում ու չնայած այն բանին, որ այն լրատվական գործակալություն է՝ աչքի է ընկնում իր բացառիկ նյութերով և հետաքրքիր նախագծերով»,- նշեց Սեյրանյանը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը շեշտեց, որ մի շարք հայկական լրատվամիջոցներ, հատկապես վերջին տարիների ընթացքում ավելի շատ են սկսել բաժանորդագրվել «Արմենպրես»-ի նյութերին:

«Ձեր գործակալությանը մաղթում եմ, որպեսզի ավելի շատ 100-ներ բոլորի, տարեցտարի ավելանա ընթերցողների և լսարանի թիվը, նոր հարթակներ ստեղծվեն»,- ընդգծեց Սաթիկ Սեյրանյանը:

«Արմենպրես»-ըհիմնադրվելէ1918թվականիդեկտեմբերի18-ին,երբՀայաստանիառաջին հանրապետությանԱզգայինԽորհրդիորոշմամբստեղծվեցնախադեպըչունեցողպետական լ րատվական`Հայկականհեռագրականգործակալությունը:Ներկայումս«Արմենպրես»լրատվականգործակալությունըգործումէորպեսփակբաժնետիրականընկերություն:ԳործակալություննամենահիննէՀայաստանում:Ներկադրությամբայնթողարկումէպաշտոնական,քաղաքական,տնտեսական,հասարակական,մարզային,տարածաշրջանային,միջազգային,մշակութային,մարզական,հարցազրույցներ,լուսանկարչականնորություններ:

«Արմենպրեսի»թիմըպահպանումէգործակալությանառաջատարդերըհայաստանյան լրատվադաշտումևամուրհիմքերէստեղծումտարածաշրջանայինևմիջազգայինլրատվական հարթակներում՝գործակալությաններկայություննապահովելուևզարգացնելուառումով:

Գործակալություննակտիվորենլուսաբանել,հանրահռչակելևմիջազգայինառաջատար լրատվամիջոցներումներկայացրելէՀայաստանիՀանրապետությանհամարկարևոր նշանակությունունեցողբոլորիրադարձությունները,հակահարվածտվելադրբեջանական քարոզչությանը,եղելևմնումէՀայոցցեղասպանությանմիջազգայինճանաչման,թուրքական մերժողականությանբացահայտմանառաջատարդիրքերում։

Հայերեն Français

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը