Սպորտ

«Սիտջես» միջազգային մրցաշար. Մանուէլ Պետրոսյանը կես միավոր է զիջում առաջատարներին 

1 րոպեի ընթերցում

«Սիտջես» միջազգային մրցաշար. Մանուէլ Պետրոսյանը կես միավոր է զիջում առաջատարներին 

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը Իսպանիայում տեղի ունեցող միջազգային մրցաշարի առաջատարներից է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում շարունակվում է «Սիտջես» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 183 շախմատիստ 41 երկրից: Մրցաշարի մասնակիցների թվում են հանրահայտ Վասիլի Իվանչուկը, Դմիտրի Անդրեյկինը, Էռնեստո Ինարկիևը, Կրիշնան Սաշիկիրանը և մի շարք այլ գրոսմայստերներ: Կայացած 4 տուրից հետո աղյուսակը գլխավորում են 4-ական միավոր վաստակած 3 շախմատիստ:

Նշենք, որ ֆավորիտներից և ոչ մեկը չի գտնվում առաջատարների շարքում: Սաշիկիրանը վաստակել է 3.5 միավոր, Անդրեյկինը և Ինարկիևը՝ 3-ական, իսկ Վասիլի Իվանչուկն իր ակտիվում գրանցել է միայն 2.5 միավոր:

Աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են հնդիկ 14-ամյա գրոսմայստեր Նիհալ Սարինը և Իսպանիան ներկայացնող գրոսմայստերներ Լոպես Մարտինես Խոսե Մանուէլն ու Ալոնսո Ռոսել Ալվարը: Մեր շախմատիստներից Մանուէլ Պետրոսյանը 3.5 միավորով ընթանում է առաջատարներին հետապնդողների խմբում, Տիգրան Հարությունյանը վաստակել է 3, իսկ Վահե Բաղդասարյանը` 1.5 միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում