Փորձագետի կարծիքով` ադրբեջանական կողմն այս պահին պատրաստ չէ փոխզիջման Արցախի հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Արցախի հակամարտության կարգավորման հարցում որևէ փոխզիջման գնալու միտում անգամ չունի այս պահին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Հայաստանում հեղափոխությունից հետո Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարության հայտարարություններում տեսնում ենք մի գիծ` ուժի սպառնալիք ` թաքնված խաղաղ բանակցությունների կոչի տակ: Ակնհայտ ուժի սպառնալիք կա, որ եթե իրենց ուզած ճանապարհով չգնան այս իշխանությունները, ապա մեկ անգամ ևս 2016 թվականի ապրիլ կանեն: Նրանց կողմից խաղաղ բանակցությունների մասին կոչ չկա : Եթե նման մտադրություն լիներ, ապա ադրբեջանական կողմը կգնար որոշակի փոխզիջումների, սակայն մինչև հիմա փոխզիջման միտում անգամ չենք տեսել: Արցախի հարցում ադրբեջանական կողմից մարտավարությունը հետևյալն է ` ուզում ենք ամեն ինչ»,-ասաց Հովհաննիսյանն ու հավելեց` մինչ այս պահը չի տեսել հետքայլ նրանց այդ քաղաքականությունից:

Փորձագետն անդրադարձավ նաև նրան, որ Տավուշի կողմից Ադրբեջանն իր մի քանի դիրք, որտեղ հարաբերական հանգիստ է, տալիս է պետական սահմանապահ ծառայության պահպանմանը: Նրա մեկնաբանմամբ` այդ քայլով նրանք փորձում են ռեզերվային ուժեր խնայել, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանց ուղարկեն ավելի վտանգավոր հատվածներ` հարավ: Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը կարծում է, որ պետք է բանակցությունները շարունակել:

«Ադրբեջանական կողմը հստակ հասկացնել է տալիս, որ այս պահին փոխզիջումների պատրաստ չէ»,-ասաց նա ու հավելեց` միգուցե, պետք է դա ստիպել նրանց:

Փորձագետի կարծիքով` հայկական կողմը ևս պետք է ուժի ցուցադրում անի, որ Ադրբեջանը հասկանա` ուժով ոչնչի չի հասնի, պետք է փոխզիջումների գնալ: Նա հավելեց` այժմ մտածել, թե եթե հայկական կողմը զիջումների գնա, ապա ադրբեջանական կողմն էլ կգնա, թյուրըմբռնում է:

Հայերեն English Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին