Սպորտ

Արոնյանը Լոնդոնում ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ

1 րոպեի ընթերցում

Արոնյանը Լոնդոնում ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Լոնդոնի դասական մրցաշարի երրորդ տեղի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ֆաբիանու Կարուանան է: Առաջին դասական պարտիայում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը 28-րդ քայլին: Երկրորդ դասական խաղում, որտեղ հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով, ևս խաղաղ արդյունք ունեցավ:

Դեկտեմբերի 17-ին շախմատիստներն ուժերը կչափեն արդեն արագ և կայծակնային շախմատում:

Վարվառա Հայրապետյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում