Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունները սահմանափակում են քուրդ առաջնորդների ազդեցությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները գնում են նրան, որ ներքաղաքական դաշտում վերացնում են կամ սահմանափակում քիչ թե շատ ազդեցիկ քրդական առաջնորդների գոյությունը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում «Թուրքիայի արտաքին և անվտանգային քաղաքականության միտումները. արդի մարտահրավերներ» կլոր սեղան-քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեցթուրքագետ Տաթևիկ Մանուկյանը՝ ներկայացնելով «Քրդական գործոնը Թուրքիայի արդի տարածաշրջանային անվտանգային քաղաքականության մեջ» թեմայով զեկույցը: Նրա խոսքով՝ բավականին արդիական է այդ հարցը՝ հաշվի առնելով երկու օր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանի արած հայտարարությունները

«2016 թվականին, երբ ձերբակալվեց Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, իրեն ներկայացվել էր 31 մեղադրանք: Մինչև օրս նա գտնվում է կալանքի տակ: Նա նույնիսկ այդ կալանքի պայմաններում մասնակցել է նախագահական ընտրություններին՝ հավաքել 8.7 տոկոս, կա մոտ 4 միլիոն 200 հազար ձայն Էրդողանի հետ մրցակցության ժամանակ, սակայն , միևնույն է, կորցրել է այն հնարավորությունը, որ, երևի թե, կարող էր իրեն ընձեռնված լինել՝ տարիներ հետո Էրդողանի հետ լուրջ մրցակցություն ապահովելու համար: Դեմիրթաշը բավականին խարիզմատիկ անձնավորություն է և նաև ունի եվրոպական լայն շրջակաների աջակցությունը։ Հաշվի առնելով այս իրողությունը՝ Էրդողանը շատ արագ սահմանափակել է Դեմիրթաշի գործունեության շրջանակը»,- ասաց Մանուկյանը և հավելեց, որ երկու օր առաջ Դեմիրթաշը հայտարարել էր, թե հրաժարվում է Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ լինելուց և, ընդհանրապես, հրաժարվում է 2019 թվականին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելուց:

Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունները լուծեցին ևս մի քանի ազդեցիկ պատգամավորների հարցը խորհրդարանում:

«Դրանցից մեկը Օսման Բայդեմիրն էր, ով բավականին հայամետ կերպար ուներ քրդական համայնքում: Բայդեմիրը ևս 2017 թվականի դեկտեմբերի խորհրդարանում իր ելույթի համար զգուշացում ստացավ, իսկ 2018 թվականի մայիսին զրկվեց պատգամավորական մանդատից և դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման: Երկու օր առաջ ազատազրկումը երկարեց ևս 18 ամսով: Այսինքն՝ թուրքական իշխանությունները գնում են նրան, որ քրդական հանրույթում, ներքաղաքական դաշտում վերացնում են և սահմանափակում քիչ թե շատ ազդեցիկ լիդերների գոյությունը»,- եզրափակեց նա:

Հայերեն

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին