«Արմենպրես»- ը, Խնկո-Ապոր  գրադարանը  և «Էդիթ Պրինտ»-ը հոբելյանները նշում են նոր հրատարակված մանկական գրքերի ցուցահանդեսով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում բացվեց գրքի ցուցահանդես-տոնավաճառ՝ նվիրված Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100, և «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ԷդիթՊրինտ»հրատարակչությանհիմնադիր տնօրենՄկրտիչ Կարապետյանը նշեց, որ «Էդիթ Պրինտ»-ն իր գործունեությունը սկսել է մութ և ցուրտ տարիներին, և ամեն ինչ արել է, որ մանուկների , պատանիների և մեծահասակների համար լավ գրքեր ստեղծվեն: Շնորհավորելով գործընկերներին՝ «Արմենպրես» լրատվական գործակալությանն ու Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանին հոբելյանների առիթով, Կարապետյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը ևս շնորհավորեց «Արմենպրես»-ի լավ բարեկամներ «Էդիթ Պրինտի»-ին և Խնկո-Ապոր գրադարանին հոբելյանների առիթով, ապա՝ դիմելով միջոցառմանը ներկա փոքրիկներին, ընդգծեց. «Հույս ունեմ, որ տարիներ հետո դուք էլ կլինեք գրքի պաշտպաններ, քարոզողներ, հեքիաթի գեղեցկությունը ձեր մեջ պահող մեր անկախ երկրի նոր, գեղեցիկ սերունդը»:

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի սպասարկման աշխատանքների գծով փոխտնօրեն Ռուզաննա Թելունցն էլ հավելեց, որ գրադարանում բացված ցուցահանդես-տոնավաճառի նպատակն ընթերցասեր հասարակությանը նոր լույս տեսած գրքերի հետ ծանոթացնելն է:

«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր տնօրեն Մկրտիչ Կարապետյանը «Արմենպրես» գործակալության 100-ամյակի առիթով գործակալության տնօրենին նվիրեց Հայաստանի վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատ» գիրք-ալբոմը, իսկ Խնկո-Ապոր գրադարանին հոբելյանի առիթով տրամադրեց նոր հրատարակված մանկական գրքերի օրինակները:

Միջոցառման վերջում դերասան Ստեփան Շահինյանը փոքրիկներին ներկայացրեց Հովհաննես Թումանյանի հեքիաթները:

Մանկական գրքի ցուցահանդես-տոնավաճառը կգործի նաև դեկտեմբերի 15-ին։

Գրքի ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում կանցկացվեն մի շարք նոր ստեղծագործությունների շնորհանդեսներ, տարբեր տարիքի ընթերցողների համար նախատեսված գրքերի մեծ ցուցահանդես-վաճառք, կինոդիտում: «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը դեկտեմբերի 12-ին «Արմենպրես»-ի մամուլիս սրահում կայացած ասուլիսում տեղեկացրել էր, որ ընթերցասերներին կներկայացվեն հրատարակչության ինտերակտիվ գրքերը, մասնավորապես, Խնկո-Ապոր «Առակներ»-ը և Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը: Դրանց շնորհանդեսին կհաջորդի Շերլոք Հոլմսի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, քանի որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը վերջերս լույս էր ընծայել Շերլոք Հոլմսի մասին պատմող վեց հատորից բաղկացած գործերի ամբողջական հավաքածու։ Նախատեսված է նաև Հովհաննես Թումանյանի «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն գրքի շնորհանդեսը: Ընտրանին ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Ընթերցասերներին կներկայացվի նաև Սամվել Բիշարյանի «Hello, Adam» գրքի շնորհանդեսը: Գրքի 7 պատմվածք քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մասին է։

Հայերեն English Français Русский

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր