Լավագույն մանկական գրքերի ցուցահանդես-տոնավաճառը կնվիրվի «Արմենպրես»-ի, Խնկո-Ապոր անվան գրադարանի  և «Էդիթ Պրինտ»-ի հոբելյաններին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում դեկտեմբերի 14-ին ընթերցասերների համար իր դռները կբացի մանուկների և պատանիների համար անցկացվող գրքի ցուցահանդես-տոնավաճառը: Այն նվիրված է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 85 և «Էդիթ Պրինտ» հրատարակչության 25-ամյակներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը նշեց, որ գրադարանում հաճախ են կազմակերպվում այնպիսի միջոցառումներ, որոնք երեխաներին մեկ անգամ ևս մոտեցնում են գրքին:

«Այս գրքին նվիրված միջոցառմամբ փորձեցինք երեք կառույցների հոբելյանները մեկտեղել: Տարին շատ արգասաբեր էր «Էդիթ Պրինտ» հրատարակչության համար, բավական հետաքրքիր գրքեր են հրատարակվել, որոնք մեծ սիրով ներկայացնելու ենք տոնավաճառում: Ավելի լավ հարթակ դեռևս չեմ պատկերացնում գիրքը ընթերցողին ներկայացնելու առումով: Սա լավագույն միջոցն է ներկայացնելու թե տարվա ընթացքում ինչ նոր հետաքրքիր գրքեր են հրատարակվել»,- շեշտեց Ռուզան Տոնոյանը:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը նշեց, որ «Արմենպրես»-ը մշտապես գրքի ու ընթերցանության կողքին է եղել: Նա վստահեցրեց, որ լրատվական գործակալությունը միշտ պատրաստ է աջակից լինել նման միջոցառումներին:

«Արդեն 5-րդ տարին ենք իրականացնում «Երևանյան բեսթսելլեր» նախագիծը: Դրան զուգահեռ իրականացնում ենք «Նորամուտ» նախագիծը, որն ուղղված է նաև գրականությանը: Իր գործով «Արմենպրես»-ն ապացուցել է, որ գրքի, գրականության կողքին է: Ուրախալի է, որ հոբելյանական տարեթվերը համընկնում են, և մենք համատեղ հանդես են գալիս այս միջոցառմամբ: Շատ լավ առիթ է, որպեսզի կրկին խոսվի գրքի, ընթերցանության մասին: Պետք է վստահեցնեմ, որ ցանկացած նման նախաձեռնության կողքին ենք լինելու»,- ընդգծեց Արամ Անանյանը: Նա տեղեկացրեց, որ «Արմենպրես»-ի հոբելյանական միջոցառումները շարունակվելու են: Առաջիկայում նախատեսվում է ցուցահանդես, նամականիշի թողարկում, ներկայացուցչական մեդիա ֆորում:

Գրքի ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում կանցկացվեն մի շարք նոր ստեղծագործությունների շնորհանդեսներ, տարբեր տարիքի ընթերցողների համար նախատեսված գրքերի մեծ ցուցահանդես- վաճառք, կինոդիտում: «Էդիթ Պրինտ» հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը նշեց, որ տարին արգասաբեր է եղել, հրատարակվել են բազմաթիվ հետաքրքիր գրքեր:

«Մեր ունեցած արդյունքները կներկայացնենք գրքի տոնավաճառին: Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու բավական հետաքրքրիր գրքեր: Ընթերցասերներին կներկայացվեն ինտերակտիվ գրքեր, մասնավորապես, Խնկո Ապոր «Առակներ»-ը և Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ»-ը: Գրքերը ինտերակտիվ են, կազմի վրա տեղադրված նկար-հղումով հեռախոսի կամ պլանշետի միջոցով հնարավոր է ունկնդրել հեքիաթներն ու առակները: Դա շատ հարմար է այն երեխաների համար, ովքեր դեռ կարդալ չգիտեն: Շնորհանդեսին կհաջորդի Շերլոք Հոլմսի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն, քանի որ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը վերջերս լույս էր ընծայել Շերլոք Հոլմսի մասին պատմող վեց հատորից բաղկացած գործերի ամբողջական հավաքածու»,- ասաց Մկրտիչ Կարապետյանը:

Նախատեսված է նաև Հովհաննես Թումանյանի «Թումանյանը աշխարհի երեխաներին» հայերեն-անգլերեն գրքի շնորհանդեսը: Ընտրանին ընդգրկում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն:

Ընթերցասերներին կներկայացվի նաև Սամվել Բիշարյանի «Hello, Adam» գրքի շնորհանդեսը: Գիրքը բաղկացած է տասնմեկ պատմվածքներից: Ի դեպ, 7 պատմվածք քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մասին է, դրանցից 2-ում նա հանդես է գալիս որպես գործող կերպար, իսկ 4 պատմվածքներ այլ հերոսներ ունեն: Պատմվածքներից մի քանիսը վերաբերում են Ադամ Սահակյանի կյանքի՝ մինչ ապրիլյան պատերազմը ընկած ժամանակահատվածին:

Նախաձեռնողները վստահեցնում են, որ ցուցահանդես-տոնավաճառն Ամանորին ընդառաջ աննախադեպ իրադարձություն կլինի մանուկների և պատանիների, ինչպես նաև նրանց ծնողների համար: Այստեղ հնարավոր կլինի գտնել ցանկացած ճաշակի, ոճի գիրք և գրականություն:

Աննա Գզիրյան

Հայերեն English Français Русский

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր