Սպորտ

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լոնդոնի մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանը ոչ-ոքիով մեկնարկեց Լոնդոնի դասական մրցաշարը (London chess classic):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի մրցաշարի կիսաեզրափակիչում Արոնյանը մրցում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հայ գրոսմայստերը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 74-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:

Միաժամանակ ընթացող մյուս խաղը ևս խաղաղ արդյունք ունեցավ: ԱՄՆ երկու ներկայացուցիչները` Կարուանան և Նակամուրան կիսեցին միավորը:

Գրոսմայստերները դեկտեմբերի 12-ին կխաղան երկրորդ դասական պարտիան: Դեկտեմբերի 13-ին կանցկացվի արագ շախմատի երկու և կայծակնային շախմատի չորս պարտիա: Հաղթողները եզրափակիչում կվիճարկեն հաղթողի կոչումը:

Վարվառա Հայրապետյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում