Քաղտեխնոլոգը գտնում է, որ նորաստեղծ խորհրդարանում ընդդիմություն կա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանըչի կարծում, որ նորաստեղծ խորհրդարանում ընդդիմություն չկա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղտեխնոլոգը նշեց, թե այնպես չի, որ խորհրդարան անցած «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» ընդդիմություն չեն:

«Հասարակությունում կա մի զանգված, որ մտածում է, թե ընդդիմությունը նա է, որը պետք է անպայման հայհոյի: Ընդդիմությունը պետք է առաջարկի հարցերի լուծման այլ ճանապարհներ, այլ մոտեցումներ՝ տարբերվող իշխանության մոտեցումներից և լուծման ճանապարհներից: Սա է քաղաքական ընդդիմությունը: Հիմա ասել, որ «Լուսավոր Հայաստան»-ը և «Բարգավաճ Հայաստանը» ընդդիմություն չեն, այդպես չէ: Այն ուժերը, որոնք խորհրդարանում իշխանություն կամ կոալիցիայի մաս չեն կազմում, ընդդիմություն են»,- ասաց Քոչարյանը:

Ըստ քաղտեխնոլոգի` արտախորհրդարանական ընդդիմությունը կլինի շատ ավելի ծայրահեղ ի դեմս Հանրապետական կուսակցության, ինչպես նաև ՀՅԴ-ի, սակայն վերջինիս պարագայում դա հիմնականում կապված կլինի արտաքին քաղաքականության և ԼՂ հակամարտության կարգավորման հետ իշխանության մերձեցման հետ:

«Չեմ կարծում, որ Դաշնակցությունը այդ աստիճան ծայրահեղ կլինի, ինչքան Հանրապետականը: Դաշնակցության ծայրահեղ լինելը կախված է նրանից, թե ինչպիսի ընթացք կստանա այդ հարցերի շուրջ իշխանության մոտեցումը»,- նշեց Քոչարյանը:

Քաղտեխնոլոգը անակնկալ չի համարում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքը, միայն կարծում էր, որ ՀՀԿ-ն նույնպես կանցներ խորհրդարան, սակայն չնչին տոկոսներ այդ քաղաքական ուժին չբավարարեցին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:

Կարեն Խաչատրյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում