Ազգագրագետը չի կարծում, որ ԱԺ ընտրություններում ցածր մասնակցություն է եղել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ Ազգային ժողովի ձևավորումից հետո գալու է պրագմատիկ խոսակցությունների շրջանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ զրույցում Խառատյանը նշեց, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները, ինչպես բոլորի, այնպես էլ իր համար անակնկալ չէին: Խառատյանը խնդիր է տեսնում կուսակցությունների ցուցակների հետ կապված, որովհետև այս անգամ էլ քաղաքական ուժերը չկարողացան հաղթահարել ազգակցական, գումարային, հեղինակային կապերը և քաղաքական նպատակահարմարությունը:

«Կարծում եմ, դրանք առաջիկայում տարբեր ձևերով կդրսևորվեն: Ես հիմա կարևորում եմ «Իմ քայլը» դաշինքի մասին խոսելը, որովհետև ակնհայտ է, որ որոշումների ընթացքի վրա ազդելու է այդ քաղաքական ուժը: Այս երևույթը կա քաղաքական ուժերի մեծամասնության մոտ, բայց քանի որ մեր կյանքի և երկրի վրա ամենախոշոր ազդեցությունը պետք է ունենա առաջիկայում «Իմ քայլը», ապա, կարծում եմ, շատ լուրջ խորհելու բան ունենք, թե ինչպես ենք կարողանալու ինչ-որ չափով զսպել կամ ազդել այդ գործընթացի վրա: Մեր հասարակությունը փորձ ունի, ունի փորձ նաև ծանր հիասթափությունների և այդ հիասթափությունները հաղթահարելու կամ չհաղթահարելու, բայց ամեն դեպքում սրանք ցավալի երևույթներ են»,- ասաց Խառատյանը: Նրա խոսքով` էականն այն է, թե ինչպես է կարողանալու հանրային մեծամասնությունը ազդել իշխանության որոշում կայացնելու վրա:

Ազգագրագետը չի կարծում, թե այս ընտրություններում ցածր մասնակցություն է եղել, ընդհակառակը` շատ բարձր է եղել:

«Իմ գնահատմամբ` Հայաստանում քվեարկելու իրավունք ունեցողների առկա բնակչության 68 տոկոսն է քվեարկել: Սա շատ բարձր ցուցանիշ է: Այս պահին «Իմ քայլը» դաշինքի համար 100 հազարից ավելի մարդ է քվեարկել, քան նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի համար էին քվեարկել»,- նշեց Խառատյանը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն, «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը` 0,68 տոկոս կամ 8533 ձայն, Հայ հեղափոխական դաշնակցությունը` 3,89 տոկոս կամ 48822 ձայն, «Իմ քայլը» դաշինքը` 70,44 տոկոս կամ 884849 ձայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37 տոկոս կամ 80049 ձայն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0,33 տոկոս կամ 4122 ձայն, «Մենք» դաշինքը` 2 տոկոս կամ 25174 ձայն, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0,99 տոկոս կամ 12390 ձայն, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1,82 տոկոս կամ 22868 ձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8,27 տոկոս կամ 103837 ձայն:

Կարեն Խաչատրյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում