Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից. Զոհրաբ Մնացականյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցեղասպանությունը որպես հանցագործություն չի վերացել միջազգային քննարկումների օրակարգից, ցեղասպանությունների ռիսկը դեռ կա: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ջերմորեն ողջունելով ֆորումի մասնակիցների հետընտրական առաջին առավոտը ՀՀ-ում:

Նրա խոսքով՝մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, աճող պոպուլիզմի, արմատականության, անհանդուրժողականության մի աշխարհում, որում մարդու իրավունքներն ընկնում են երկրորդ տեղ, ինչը չափազանց վտանգավոր է: «Մենք գիտենք, որ աճող, զարգացող սոցիալական ցանցերի, գաղափարների հարաճուն տարածման ժամանակաշրջանում, դժբախտաբար, նաև այնպիսի գաղափարների, որոնք սերմանում են անհանդուրժողականություն, ատելության փառաբանում, բախվում ենք մարտահրավերի: Այսօր անցկացվող ֆորումի հիմնական նպատակը պետք է միտված լինի այս խնդիրների լուծմանը, անհամբեր սպասում եմ այն գաղափարներին, մտքերին, որոնք կպարունակեն լուծումներ, որոնցով մենք կհարստացնենք մեր զինանոցը այս պայքարի շրջանակում»,-ասաց նա:

Արտգործնախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ 2015 թվականին ՄԱԿ-ն ընդհանուր ժողովում որոշում կայացրեց ցեղասպանության զոհերի հիշատակման միջազգային օրը սահմանելու վերաբերյալ: «2005-2018 թվականներին մենք խթանել ենք ցեղասպանության կանխարգելման հիմնական ջանքերը: 2015 թվականին Հայաստանը ևս մեկ օժանդակ միջոց բերեց այս գործընթացի իրականացմանը ՝մասնավորապես այս համաշխարհային ֆորումի կազմակերպմամբ և ես խորապես շնորհակալ եմ բոլորիդ այսօր Հայաստան գալու համար»,-ընդգծեց Զոհրաբ Մնացականյանը՝ հավելելով, որ ֆորումին մասնակցում է նաև գիտական համայնքի՝ ցեղասպանագետների ներկայացուցչական խումբ, որը հավաքվել է կանխարգելման լավագույն մեթոդը մշակելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով կրթության վրա:

Հայերեն English Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը