ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը մասնակցեց Ռուսաստանի հավաքականն ընդդեմ աշխարհի մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի թիմի կազմում 63 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը 5-ռաունդանոց մենամարտում զիջել է Ալեքսեյ Մազուրին: Ռուսաստանի թիմն առավելության է հասել 6:2 հաշվով: