Հասարակական

Գեղարքունիքի մարզում, ժամը 14:00-ի դրությամբ, քվեարկել է ընտրողների 25,7 տոկոսը

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում, ժամը 14:00-ի դրությամբ, քվեարկել է ընտրողների 25,7 տոկոսը

ԳԱՎԱՌ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերում շարունակվում են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք մեկնարկել են առավոտվա ժամը ութից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 14:00-ի դրությամբ, մարզի 191 հազար 152 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 49 հազար 117 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 25,7 տոկոսը:

Թիվ 19 ընտրատարածքում գրանված 57 հազար 890 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 13 հազար 44-ը, թիվ 20 ընտրատարածքում գրանցված 52 հազար 378 ընտրողից՝ 16 հազար 514-ը, թիվ 21 ընտրատարածքում գրանցված 80 հազար 884 ընտրողից՝ 19 հազար 559-ը:

Ընտրություններն ընթանում են առանց խախտումների կամ միջադեպերի: Ժամը 14:00-ի դրությամբ, ԸԸՀ-երում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր կամ բողոքներ չեն ստացվել:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում