Փաշինյանը ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին հայտնել է Հայաստանի տնտեսության տեխնոլոգիական հատվածները զարգացնելու մտադրության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության տեխնոլոգիական հատվածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ աճող ոլորտն է եւ հանդիսանում է մեր երկրի հնարավոր մրցակցային առավելությունը: Այս առումով Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այն լիովին համահունչ է մեր առաջնահերթություններին, եւ մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրագործմամբ»,- ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելել է, որ Հայաստանը հատկապես կարեւորում է արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան: «Մենք լիովին աջակցում ենք «ԵԱՏՄ-ի 2019 թ.-ի միջազգային գործունեության հիմնական ուղղություններին» եւ ազատ առեւտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերին: Մենք առաջնային ենք համարում համագործակցությունը Եվրամիության, ինչպես նաեւ այն երկրների հետ, որոնք մեր անմիջական առեւտրային գործընկերներն են»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև հավելել է, որ Հայաստանը պատրաստ է դառնալ արդյունավետ հարթակ Իրանի հետ առեւտրի եւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: «Մենք նաեւ պատրաստ ենք ակտիվ դեր խաղալ Եգիպտոսի հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում: Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Իրանի եւ Չինաստանի հետ պայմանագրերը որքան հնարավոր է շուտ ուժի մեջ մտնեն: Հայաստանի կառավարությունը ավարտում է այդ փաստաթղթերը վավերացնելու ներքին ընթացակարգը, եւ շուտով՝ խորհրդարանական ընտրություններից հետո, դրանք կներկայացնեն երկրի Ազգային Ժողովի հաստատմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English Français Русский

Երևանում կայացավ «Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն» վերտառությամբ քննարկումը

Իրանը մերժել է ՄԱԿ-ում ԱՄԷ-ի պնդումները Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող վիճելի ռազմավարական կղզիների վերաբերյալ

Ոչ մի ենթակառուցվածք ապահով չէ՝ առանց Իրանի անվտանգության. Ղալիբաֆ

Ավտոմեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակվել է 78 մլն դրամ․ քրեական վարույթի նախաքննությունը մեկ անձի մասով ավարտվել է

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի բնակավայրում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Մարտունիում տեղադրվել են քանդակագործության սիմպոզիումի ընթացքում ստեղծված երկու քանդակները

Էդվարդ Ասրյանն ու Քշիշտոֆ Կրուլը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ դեսպանություններն ու հյուպատոսական հիմնարկները ժամանակավորապես անձնագրեր չեն տրամադրի

Հայաստանում գործարկվել է կլիմայական ռիսկերի ինտերակտիվ քարտեզ

Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգի խախտման համար