ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏՈԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքային այցով գտնվող փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինփոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստը կայացել է նեղ, այնուհետև ընդլայնված կազմով: Խորհրդի նիստի օրակարգում էին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ երկրների միջև առևտրին առնչվող հարցերի, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման համար անհրաժեշտ պայմաններին:
Մասնակիցներն, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկել են Սինգապուրի և Սերբիայի հետ ԵԱՏՄ բանակցությունների ընթացքը: