Տիգրան Ավինյանը մասնակցել է Ճապոնիայի Ազգային տոնին նվիրված միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել էՃապոնիայի Ազգային տոնին նվիրված միջոցառմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Տիգրան Ավինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հայտելով, որՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան բոլորին զարմացրել է երկու երկրների ազգային օրհներգների հիանալի կատարմամբ:

Տիգրան Ավինյանը միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել, որում նշել է.

«Սրտանց շնորհավորում եմՃապոնիայիազգային տոնի կապակցությամբ: Հայաստանի և Ճապոնիայի միջև ավելի քան քառորդդարյա դիվանագիտական հարաբերությունների արդյունքում մեր երկրների միջև ձևավորվել են սերտ կապեր և արդյունավետ համագործակցություն։

Այս տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում բազմաթիվ հաջողություններ են գրանցվել, ձևավորվել է փոխվստահության մթնոլորտ, կարևոր հիմնաքարեր են դրվել համագործակցության հետագա վերընթաց զարգացման համար։ Երկու մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնումը մեծ խթան հանդիսացավ հարաբերությունների առավել ակտիվացման համար։

2018թ․ երկկողմ օրակարգը հագեցած էր մի շարք կարևոր իրադարձություններով։ Փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի կառավարությունների միջև ստորագրվեց ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, որն առաջինն է տարածաշրջանում։ Նույն ամսում տեղի ունեցավ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական հարցերով տեղակալի այցը Հայաստան, իսկ Մյունխենի անվտանգության գագաթաժողովի շրջանակներում հանդիպեցին երկու երկրների ԱԳ նախարարները։

Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերություններում կարևոր իրադարձություն էր նախարար Տարո Կոնոյի այցըՀայաստան, որը Ճապոնիայի ԱԳ նախարարի՝ երբևէ Հայաստան կատարած առաջին այցն էր։ Այս ամենը վառ վկայությունն է այն փաստի, որ հայ-ճապոնական հարաբերությունները թևակոխում են որակապես նոր փուլ և միտված են ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, գիտակրթական ու մշակութային կապերի սերտացմանը, համատեղ ծրագրերի իրագործմանը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ցանկանում եմ կրկին շնորհավորել Ճապոնիայի ազգային տոնի կապակցությամբ և առաջարկում եմ բաժակ բարձրացնել՝ մաղթելով Կայսերական Մեծությանը քաջառողջություն, Ճապոնիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն, ինչպես նաև մեր երկու բարեկամական երկրների կապերի հետագա խորացում և ամրապնդում»:

Հայերեն العربية English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան