Քաղաքագետի կարծիքով` ԱԺ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը կհավաքի 50 և ավելի տոկոս ձայն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը կունենա ձայների մեծամասնությունը, իսկ երկրորդ ուժը կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդն էլ՝ «Լուսավոր Հայաստան» կամ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ցանկացած ընտրապայքարում շատ կարևոր է ունենալ թշնամի, քանի որ, երբ պայքար է ընթանում և կա թշնամի՝ հնարավոր է հավելյալ ձայներ հավաքել այդ պարագայում»,- նշեց Իսկանդարյանը և հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի լայն հայտնիությունը պահպանվում է, սակայն փոքր-ինչ անկում նկատվում է:

Նա կասկած չունի, որ «Իմ քայլը» դաշինքը կհավաքի 50 և ավելի տոկոս ձայն:

«Մյուս կողմից էլ՝ ոչ մի կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք չի հայտնում, որ «Իմ քայլը» դաշինքի հետ պայքարելու է իշխանության համար: Մի մասն ասում է, որ իրենք համագործակցելու են տվյալ քաղաքական ուժի հետ կամ մյուս մասն էլ՝ թե իրենք ընդդիմադիր ուժ են լինելու»,- ընդգծեց քաղաքագետը:

Իսկանդարյանը երկրորդ շատ ձայներ հավաքելու հավակնորդ ուժ է համարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

«Գագիկ Ծառուկյանը միշտ շեշտում է այն փաստը, որ ինքը մայրաքաղաքից չէ, այլ այնպիսին է, ինչպիսի կա: Նա ունի իր ավանդական ընտրազանգվածը»,- ասաց Իսկանդարյանը:

Ամենահետաքրքիրը քաղաքագետը համարում է երրորդ ուժ լինելու պայքարը, որը, նրա կարծիքով, ԱԺ-ում կլինի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կամ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Իսկանդարյանն այս երկու ուժերին համարում է ամենալուրջ թեկնածուները՝ ԱԺ-ում հայտնվելու համար:

«Արմենպրես»-ի հարցին, թե արտահերթ ընտրություններից հետո խորհրդարանում ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին է տեսնում որպես ընդդիմադիր ուժ, քաղաքագետը պատասխանեց, որ դեռևս ոչ մեկին:

«Բոլոր կուսակցություններն ու դաշինքներն ասում են, որ կցանկանան համագործակցել իշխանությունների հետ»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում