Հասարակական

Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարից մահացածների հարազատներին

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը ցավակցություն է հայտնել ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարից մահացածների հարազատներին

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն իր խորին ցավակցությունն է հայտնել ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռիվթարից մահացած օդաչուների հարազատներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Խորին ցավակցություններս եմ հայտնում փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի ընտանիքներին և հարազատներին»,-գրել է Ավինյանը:

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, կորել էր կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից: ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի վայրը Մարալիկի տարածաշրջանում էր, լեռներում։ Մահացել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանն ու մայոր Մովսես Մանուկյանը։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում