Պետությունը կարող է որպես նվեր չընդունել Մանվել Գրիգորյանի գույքը. հավանական է հետագայում դրա բռնագանձումը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանվել Գրիգորյանի և Արմեն Ավետիսյանի՝ պետությանը տրվող գույքերը, հնարավոր է, որպես նվեր չընդունվեն, քանի որ դատախազության կողմից կարող են լինել որոշակի առարկություններ: Պետությունը չի կարող խնդրահարույց գույքը վերցնել որպես նվիրատվություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպանը ներկայացրել է նվիրատվության մասին գրություն: Մեկ շաբաթ առաջ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքի կողմից ևս եղել է գրություն, որով պատրաստակամություն են հայտնել պետությանը նվիրել Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը: Կոմիտեն պետք է նախագիծ ներկայացնի, այն պետք է շրջանառվի պատկան մարմիններում, դրական եզրակացությունները, առաջարկությունները ստանալուց հետո միայն կառավարությունը կարող է որոշել ընդունել գույքը: Իսկ կառավարության որոշման համար անհրաժեշտ է նաև դատախազության կարծիքը: Դատական գործընթացի հետ կապված՝ դատախազության կողմից կարող են լինել որոշակի առարկություններ»,-ասաց Բաբայանն ու շեշտեց՝ պետությունը չի կարող խնդրահարույց գույքը վերցնել որպես նվիրատվություն և իր վրա վերցնել խնդրահարույց պարտավորություններ:

Նրա խոսքով՝ այդ ամեն ինչն ուսումնասիրվելու է: Շատ հավանական է, որ գույքը որպես նվեր չընդունվի, քանի որ հավանական է հետագայում դրա բռնագանձումը: «Ենթադրելի է, որ գույքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հակառակ դեպքում նվեր չէին տա: Կառավարությունը չի շտապում գույքը որպես նվեր ընդունել: Գույքը կամ բռնագանձվելու է, կամ հաշվի առնելով նպատակահարմարությունը՝ նվեր ընդունվի»,-ասաց Բաբայանը:

Նրա կարծիքով՝ նվիրատվություն կատարելով միգուցե փորձել են գործընթացներն արագացնել, իրենց մեղքն ընդունել և հասարակության աչքին ապաշխարել: Բաբայանի համոզմամբ՝ անցումային արդարադատությունը ևս պետք է այս հարցերով զբաղվի: Նվիրատվությունների արժեքների վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չկա: Մանվել Գրիգորյանի նվիրատվության չափը մասնավոր ընկերության գնահատմամբ 5 մլրդ դրամ է: Սակայն եթե պետությունը որոշի, որ գույքն ընդունում է, գնահատում կանի: Մանվել Գրիգորյանն առաջարկում է մեկ գույք, մեկ ընդհանրական բաց բաժնետիրական ընկերություն՝ 25 տարբեր վկայականներով: Մեկ ընդհանրական պարսպապատ տարածքում կան հյուրանոց, առանձնատներ, ձիաբուծարան, կուղբաբուծարան և այլն:

Գույքը գտնվում է Էջմիածնի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի համայնքային տարածքներում: Բաբայանի կարծիքով՝ եթե կառավարությունը որոշի գույքն ընդունել, նպատակահարմար կլինի ըստ իրենց ֆունկցիաների մասնատել գույքը, և յուրաքանչյուրը վաճառել այնպես, ինչպես որ կա, օրինակ՝ հյուրանոցը որպես հյուրանոց: Նույնը վերաբերում է նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցին: Կոմիտեի նախագահի կարծիքով՝ նպատակահարմար կլինի գույքը ներկայացնել աճուրդի: Եվ խոշոր ներդրողները՝ հյուրանոցային ցանցերը կարող են հետաքրքրություն ցուցաբերել:

Կոմիտեի կողմից ուղարկվող նախագիծը մտնելու է կառավարության նիստ՝ զեկուցվող կամ չզեկուցվող հարցի տեսքով: Ընդունելու դեպքում կոմիտեն գնահատում է անելու, և աճուրդի համար սահմանվելու է որպես մեկնարկային գին:

Ազգային ժողովի պատգամավոր ՄանվելԳրիգորյանըհունիսի 19-ից կալանավորվածէ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Երևանի ընդհանուրիրավասությանդատարանը հոկտեմբերի15-ինորոշումէկայացրելերկուամսով երկարաձգելԱԺպատգամավորՄանվելԳրիգորյանիկալանքիժամկետը:

Հայերեն English Русский

Աննա Հակոբյանը հանդիպել է «Libra Group»-ի գործադիր նախագահ, «Libra Philanthropies» բարեգործական հիմնադրամի նախագահի հետ

«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է

Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին

Հայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 03/07/26

Ասիական ինդեքսներ - 03/07/26

Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը

Սևանա լճում տրվել է լողասեզոնի մեկնարկը. Ջրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT

Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է