Մշակույթ

Հռոմում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի քանդակը

1 րոպեի ընթերցում

Հռոմում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի քանդակը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի ամենատեսարժան վայրերից մեկում` Բորգեզի այգում, կտեղադրվի հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը: «Արմենպրես»-իհաղորդմամբ` այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

«Թումանյանը հայ մշակույթը ներկայացնող մեծանուն գրող է, և շուտով նշվելու է նրա 150-ամյա հոբելյանը»,- շեշտեց Գալստյանը:

Նրա խոսքով` Բորգեզի այգին աշխարհի ամենագեղեցիկ և կարևոր նշանակություն ունեցող վայրերից է, ուստի, Թումանյանի այնտեղ տեղադրվող քանդակը չափազանց լավը պետք է լինի:

Անդրադառնալով արձանի հեղինակի ընտրությանը` Գալստյանն ասաց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը դեռ պետք է հասկանա, թե որքան գումար է հատկացվելու քանդակի ստեղծմանը, այնուհետև կհայտարարվի մրցույթ: «Ցանկալի է, որ հեղինակը հայ լինի և ներկայացնի մեր մշակութային պոտենցիալը: Վստահ եմ, որ մենք ունենք լավ քանդակագործներ»,- եզրափակեց նա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում