ՀՀ կառավարությունը մեծ կարևորություն է տալիս տնտեսության բոլոր ճյուղերում էներգիայի արդյունավետ օգտագործմանը. Տիգրան Ավինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Դեկտեմբերի 3-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց «Հայաստան. կայուն էներգետիկայի զարգացման փարոս» համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ժամանակակից աշխարհում տնտեսության կայուն զարգացումը լուրջ մարտահրավեր է հանդիսանում սեփական վառելիքաէներգետիկ պաշարներ չունեցող երկրների համար։ Այս առումով Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է կայուն էներգետիկայի զարգացումը որպես ազգային անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկը։

Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս կայուն էներգետիկ զարգացմանը, վերականգնվող էներգետիկ կարողությունների խթանմանը, տնտեսության բոլոր ճյուղերում էներգիայի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ շուկաների հետ ինտեգրմանը։ Այդ պատճառով շարունակաբար բարեփոխվում է օրենսդրությունը, վերացվում են ազատականացման խոչընդոտները, ստեղծվում է թափանցիկ և կանխատեսելի կարգավորման դաշտ և բարենպաստ ներդրումային միջավայր, իսկ ոլորտի քաղաքականությունը հենվում է խորը փորձագիտական վերլուծությունների և երկարաժամկետ պլանավորման արդի մեթոդների վրա։

Տիգրան Ավինյանի խոսքով կառավարությունն իր գործիքակազմի միջոցով նպաստում է երկրում նոր էներգետիկ հզորությունների կայացմանը։ Էլեկտրաէներգետիկայի շուկայի փուլային ազատականացման արդյունքում մինչև 2021 թվականը բոլոր էներգամատակարարների համար կստեղծվեն հավելյալ խթաններ, մրցակցային միջավայրի զարգացման և լրացուցիչ ներդրումների ներգրավման համար էլ ավելի մեծ հնարավորություններ կլինեն։

Տիգրան Ավինյանն ընդգծեց է, որ կայուն էներգետիկայի խթանումը կառավարության կողմից ոչ միայն դիտվում է որպես անվտանգ, խելացի և մրցունակ տնտեսություն կառուցելու նախադրյալ, այլև մարդկային կյանքի որակի բարձրացման, Հայաստանի քաղաքացիների համար ժամանակակից էներգետիկ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունն ապահովելու, երկրի և մոլորակի բնապահպանական խնդիրները լուծելու արդյունավետ միջոց։ Այս նպատակով Հայաստանի կառավարությունը համակողմանի գործակցում է տարբեր միջազգային կառույցների հետ, համատեղ ջանքերով կյանքի են կոչվում խոստումնալից ներդրումային ծրագրեր վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտներում, ինչպիսիք են արևային և հողմային կայանների ներդրումային նախագծեր, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր, քաղաքային լուսավորության արդիականացման նախագծեր, տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկաներին միացնող էլեկտրահաղորդման գծերի կառուցում, որոնք վերականգնվող էներգետիկայի համար կստեղծեն նաև արտահանման հնարավորություններ։

Հայերեն English

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ