Փաշինյանը չի բացառում անցումային արդարադատության որոշակի մեխանիզմների ներդրումը պետությունից գողացված գումարները վերադարձնելու համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը խնդիր է դրել առաջիկա 5 տարվա ընթացքում զինված ուժերի կարիքների համար ծախսել հավելյալ 2.5 միլիարդ դոլար: Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանակա ընտրությունների նախընտրական քարոզրշավի շրջանակերում Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այդ 2.5 միլիարդ դոլարը պետք է վճարեն ձեզ հայտնի կոռուպցիոներները: Եթե նրանք դա կանեն կամավոր, մենք բոլորս հաշվի կառնենք, որ նրանք դա արել են կամավոր: Բայց սա չի նշանակում, որ դա թալանված ամբողջ գումարի չափն է: Ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ մենք օբյեկտիվորեն կարողանանք գնահատել, թե ինչքան գումար է գողացվել և ինչքան գումար պետք է վերադարձվի: Սա հեշտ աշխատանք չէ, սակայն ես հույս ունեմ, որ մենք բոլորս համբերություն կունենանք այդ աշխատանքը պատշաճ անելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում շատ կարևոր կետ կա այն մասին, որ Հայաստանում քաղբատարկյալներ այլևս երբեք չպետք է լինեն: «Որպեսզի որևէ մեկը քաղբանտարկյալ չհամարվի, անհրաժեշտ է, որպեսզի որևէ մեկի նկատմամբ ապօրինություն տեղի չունենա, որևէ մեկը հանկարծ քրեական հետապնդմանչենթարկվի չհիմնավորված: Սա չափազանց կարևոր է, իսկ որպեսզի քրեական գործերը լինեն հիմնավորված, անհրաժեշտ է, որ դրանք անցնեն օրենքով սահմանված կարգով: Եվ, իհարկե, նոր Ազգային ժողովը, որը ունենալու է ժողովրդի վստահության քվեն, կարող է իրականացնել որոշակի օրենսդրական փոփոխություններ: Ես ասել եմ, որ շատ հնարավոր է, որ մենք անցումային արդարադատության որոշակի էլեմենտներ ներդնենք, որը ըստ հնարավորության կնախատեսի այս ողջ հնարավորությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա մանրամասնեց, որ պիտի կարողանան մշակել պատրաստի բանաձևեր, թե ինչպե՞ս են վարվելու այն դեպքերում, երբ, օրինակ, ինչ-որ մեկը ներկայացել է քննչական մարմին, հայտարարում է, որ թույլ է տվել չարաշահումներ, գողացել է ինչ-որ չափի գումար և պատրաստ է վերադարձնել այդ գումարը: «Սա շատ կարևոր հարց է, որը մենք պետք է առաջիկայում Ազգային ժողովում քննարկենք: Եվ, իհարկե, հանրությունը նույնպես պետք է այդ քննարկմանը մասնակից լինի, որովհետև մենք մի կողմից տեսնում ենք, որ հանրությունը մեր առաջ պահանջ է դնում, որ մենք կոռուպցիայի դեմ պայքարում լինենք ավելի արդյունավետ, իսկ մյուս կողմից իրավական ընթացակարգերը շատ դեպքերում թույլ չեն տալիս, որ մենք լինենք բավարար չափով արագ և խնդիրները լուծենք հանրության համար ցանկալի արագությամբ»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանը շեշտեց, որ ոչ մի գործարք ժողովրդի թիկունքում չի լինելու, իսկ ժողովրդից գողացվածը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձվի և պետք է ծառայեցվի առաջին հերթին Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և ընդհարապես Հայաստանի հետագա զարգացման համար պետք է դրամագլուխ դառնա: «Սա մեր հստակ քաղաքականությունն է, մենք մտադիր չենք այս քաղաքականությունից մի միլիմետր անգամ շեղվել: Եվ հույս ունեմ, որ դուք դեկտեմբերի 9-ին այս քաղաքականությունը շարունակելու մանդատ կտաք «Իմ քայլը» դաշինքին և մանդատ կտաք անձամբ ինձ»,- նշեց նա:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ