Հասարակական

Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր

1 րոպեի ընթերցում

Շիրակի և Լոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի ևԼոռու մարզերում դեկտեմբերի 7-ը կլինի ոչ աշխատանքային օր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ դրա փոխարեն մարզերի բնակիչները կաշխատենդեկտեմբերի 15-ին` շաբաթ օրը: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» կառավարության որոշմաննպատակն էհնարավորություն ընձեռել քաղաքացիներին երկրաշարժի զոհերի` դեկտեմբերի 7-ի հիշատակի օրն այցելելու երկրաշարժի զոհերի գերեզմանները»,- ասաց Տերտերյանը:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատեց, որ կառավարությունն առաջին անգամ է առանձին մարզերի հետ կապված նման որոշում կայացնում: «Որքանով տեղեկացրել են՝ դեկտեմբերի 7-ին այդ մարզերում մարդիկ աշխատանքի չեն գնում: Կարծում եմ՝ պետք է հարգել մարդկանց զգացմունքները և ընդունել որոշումը»,- ասաց Միրզոյանը:

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում