Հասարակական

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ՍԱԶԲ պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ՍԱԶԲ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (ՍԱԶԲ) խորհրդի նախագահ, բանկի նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրինՄհեր Գրիգորյանի գրասենյակից, hանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՍԱԶԲ կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի և հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ: Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում բանկի գործունեությունը հատկապես մասնավոր հատվածում, որտեղ ՍԱԶԲ-ն կարող է նպաստել ճիշտ բիզնես մշակույթի ձևավորմանը և թափանցիկության բարձրացմանը:

Մհեր Գրիգորյանն ու Դմիտրի Պանկինը մտքեր են փոխանակել նաև երկրում իրականացվող բարեփոխումների և դրանց արդյունքում ակնկալվող բիզնես միջավայրի բարելավման հնարավորությունների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում