Հասարակական

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության դիտորդ խորհրդի նախագահին և անդամներին, ինչպես նաև ընկերության գլխավոր գործադիր տնօրենին:

Ինչպես«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրինՄհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է նրանց ընկերության 5-ամյակի կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողությունների իրենց գործունեության մեջ: Ընկերության խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանում ստեղծված բարենպաստ մթնոլորտն էլ ավելի է նպաստում ընկերության արդյունավետ գործունեությանը:

Հանդիպման ընթացքում ընկերության դիտորդ խորհրդի անդամ և հայտնի «Կերխեր» ընկերության համասեփականատեր Յոհաննես Կերխերը ներկայացրել է փոխվարչապետի պաշտոնակատարին իր տպավորությունները Հայաստանից և հույս հայտնել, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները կնպաստեն երկրի հետագա զարգացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսության զարգացման հնարավորությունների և հեռանկարի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում