Սպորտ

Պատանի շախմատիստները բարելավել են դիրքերը համաշխարհային Օլիմպիադայի մրցաշարային աղյուսակում 

1 րոպեի ընթերցում

Պատանի շախմատիստները բարելավել են դիրքերը համաշխարհային Օլիմպիադայի մրցաշարային աղյուսակում 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի պատանիների թիմը գերազանց հաղթանակ տոնեց մրցաշարի հերթական տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայում ընթացող համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Պորտուգալիայի ընտրանին էր: Պատանի շախմատիստները հաղթանակ տոնեցին բոլոր խաղատախտակների վրա և գերազանցեցին մրցակցին 4:0 հաշվով:

Այս հաղթանակից հետո Հայաստանի ընտրանին բարձրացավ 6-րդ հորիզոնական և այժմ ունի 6 միավոր: Առաջատարները 8-ական միավորով Բելառուսը և ԱՄՆ են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում