ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները հաջորդ մենամարտը կանցկացնեն դեկտեմբերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Punch Boxing պրոմոութերական ընկերությունը: Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը շարունակում են նախապատրաստվել առաջիկա մենամարտերին, որոնք տեղի կունենան դեկտեմբերին:
Ավագյանի մենամարտը, ըստ ամենայնի, կկայանա դեկտեմբերի 15-ին: