Քաղաքականություն

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը հրաժարվել է մանդատից

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանումնոյեմբերի 27-ին մեկնարկած ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արամ Մանուկյանը ավագանու մանդատից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել:

«Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամի մանդատը փոխանցվել է «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ Նուարդ Վարդանյանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մարությանը:

Արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 42 անդամ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում