Տնտեսություն

Երևանում անցկացվեց Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի՝ EBO WWN-ի տարեկան համաժողովը

2 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվեց Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի՝ EBO WWN-ի տարեկան համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հյուրընկալել է գործարարների, պետական ու հասարակական գործիչների՝ աշխարհի 40 երկրից, որոնք նոյեմբերի 26-27-ին Երևանում մասնակցում են Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի՝ EBO WWN-ի տարեկան համաժողովին:

«Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի տարեկան համաժողովը անդամ երկրների գործարարների համար Հայաստանի նոր տնտեսական քաղաքականությանը, գործարար ոլորտի զարգացումներին ծանոթանալու շատ լավ հնարավորություն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի բացմանն ասաց Եվրոպական բիզնես կազմակերպությունների համաշխարհային ցանցի նախագահ Ռենատո Պաչեկո Նետոն:

Հայաստանում եվրոպական բիզնես ասոցիացիայի նախագահ Դիանա Սարումովան էլ հավելեց, որ անդամակցության երեք տարում կառավարությունը մշտապես համագործակցել է ցանցի հետ՝ բիզնես մթնոլորտի բարելավման նպատակով: «Այսօր էլ պետությունը գործարար հանրության կողքին է՝ պետություն-մասնավոր երկխոսության, ներդրումների համար ավելի բարենպաստ միջավայր ապահովելու նպատակով»,-ասաց նա:

Ինչպես ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ նմանատիպ միջոցառումները օգնում են խթանել Հայաստանի իմիջն ամբողջ աշխարհում: «Շատ կարևոր են նաև փորձի փոխանակումն ու տնտեսական քաղաքականության մոտեցումների ձևավորումը»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում