Մշակույթ

Լիլիթ Մակունցը խոստացել է լուծել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի և ստեղծագործական կազմի միջև ծագած խնդիրը

1 րոպեի ընթերցում

Լիլիթ Մակունցը խոստացել է լուծել Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի և ստեղծագործական կազմի միջև ծագած խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան մեկ շաբաթ Երևանի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում լարված իրավիճակ է: Դերասանների մի մասը չի ներկայանում փորձերի, ընդվզում է և պահանջում թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանի հրաժարականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ասաց, որ օրեր առաջ հանդիպել է թատրոնի ստեղծագործական կազմի հետ և մանրամասն քննարկել են մտահոգող խնդիրները:

«Այստեղ խնդիրն ունի երկու կողմ. ոչ միայն ստեղծագործական կազմն է, այլև պարոն Չալդրանյանը։ Հանդիպման ընթացքում ստեղծագործական կազմին տեղեկացրեցի, որ կխոսեմ նաև Վիգեն Չալդրանյանի հետ, այնուհետև տեղի կունենա ընդհանուր հանդիպում»,-նշեց Մակունցը և հավելեց, որ խնդրի լուծումն ընթացքում է և այն անպայման կլուծվի։

Վիգեն Չալդրանյանը Համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել նախորդ տարվա դեկտեմբերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում