«Վարդանանց ասպետներ» դպրոցում մեկնարկեց «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Վարդանանց ասպետներ» հիմնական դպրոցում նոյեմբերի 22-ին գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի մասնակցությամբ կազմակերպվեց «Քո արվեստը դպրոցում» ծրագրի առաջին դաս-հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կրթության և գիտության ու Մշակույթի նախարարությունների համատեղ նախաձեռնած «Քո արվեստը դպրոցում» ծրագրի նպատակն է, որ ժամանակակից արվեստագետները այցելեն դպրոցներ և մեծացնեն հետաքրքրությունը դպրոցականների շրջանում կերպարվեստի, երաժշտության և գրականության հանդեպ:

«Տարվա ընթացքում 50 արվեստագետ այցելելու է 30-ական դպրոց և իր արվեստն է ներկայացնելու աշակերտներին: Նրանք նկարիչներ են, երգիչներ, գրականության մասնագետներ և այլն: Մենք կարծում ենք, որ մեր աշակերտները ժամանակակից արվեստի հետ շփում չունեն: Այսպիսով, մենք արվեստը բերում ենք դպրոց, և վստահ եմ, որ այս ծրագիրն իրագործման արդյունքում աշակերտներին կտանի թանգարաններ, պատկերասրահներ և թատրոններ»,- ասաց Հարությունյանը:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքով` այս ծրագրով ցանկություն կա ցույց տալու դպրոցականներին, թե ինչքան հետաքրքիր է մշակույթը և արվեստը:

«Մենք ցանկանում ենք, որ դպրոցականները լայնացնեն իրենց մտահորիզոնը և իրենց մեջ բացահայտեն մշակութային տաղանդը: Միգուցե, ապագայում նրանց հանդիպենք արդեն ցուցահանդես կազմակերպելու շրջանակներում»,-ընդգծեց Մակունցը:

Ներկայացված նախագծերի քննարկման և բոլոր դիմողների հետ կազմակերպված հարցազրույցների արդյունքում ընտրվել է կերպարվեստի, գրականության և երաժշտության ոլորտների 50 արվեստագետ և տեսաբան, որոնք վիճակահանության արդյունքում հնարավորություն են ստացել կյանքի կոչելու իրենց նախագծերը շուրջ 1400 հանրակրթական դպրոցներում ` յուրաքանչյուր մասնակիցը 30 դպրոցում:

Նախագծի վերջնական ընտրության հարցում որոշիչ են եղել ներկայացված նախագծի համապատասխանությունը «Քո արվեստը դպրոցում» ծրագրի բովանդակային և մեթոդական հիմնական չափորոշիչներին՝ նորարարություն, ինտերակտիվ ստեղծագործական մոտեցում, ներառականություն, շարունակականությունն ապահովելու հնարավորություն:

Ներգրավելով դպրոցականներին և ժամանակակից արվեստագետներին ստեղծագործական երկխոսության մեջ, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը բացառիկ հնարավորություն է ստեղծում վերաարժևորելու արվեստի հետ կենդանի հաղորդակցման կարևորությունը ժամանակակից թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև խթանելու միջսերնդային ճանաչողությունը և համագործակցությունը: Ծրագիրը միտված է դպրոցներում այլընտրանքային կրթության նորարարական հարթակ դառնալուն՝ նպաստելով արվեստի միջոցով երեխաների քննադատական, վերլուծական ու ստեղծարար մտքի ձևավորմանն ու զարգացմանը:

Հայերեն العربية

Պատրաստվում ենք մեր ժողովրդին այլընտրանքային տարբերակներ առաջարկել․ Փաշինյանը՝ ԵՄ-ին հնարավոր անդամակցելու մասին

Դեմոկրատների առաջնորդն իր թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում խոսնակի պաշտոնում

Վարչապետը կարևորել է ավագ սերնդի տնտեսական ներուժի իրացումն ու ակտիվ կյանքի հնարավորությունները

Այսպես կոչված բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք․ Փաշինյան

Տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ. Պապոյան

Վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին բնակարանի համար յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 միլիոն դրամ կտրվի

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն