ԱԺ-ն ընդունեց հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2019-ի պետական բյուջեի մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագծին կողմ քվեարկեց 66 պատգամավոր, դեմ`4 , ձեռնպահ` 2: Դեմ քվեարկողների թվում էին ՀՀԿ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանն, ովքեր մինչև քվեարկությունը հայտարարել էին իրենց դեմ քվեարկելու մասին:

«Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ն հայտարարել է կողմ է քվեարկելու մասին, ես դեմ եմ քվեարկելու: Սա իներցիոն բյուջե չէ, և ես դեմ եմ քվեարկելու նախագծին»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը: Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել, բայց որոշ պատգամավորներն ազատ են քվեարկության հարցում:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ անհավասարության մթնոլորտը դրսևորվել է նախորդ տարիների բյուջեների նախագծերով: «Մեր խմբակցությունն իր աջակցությունն է ցուցաբերում՝ գործող կառավարության կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման համար»,-նշեց նա:

ԱԺ հերթական նիստերում ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բյուջեին նախագիծը բնորոշել էր որպես իներցիոն: Նրա հավաստմամբ` բյուջետային քաղաքականության հիմքում դրված է աշխատանքի խրախուսման քաղաքականությունը:

Հայերեն English Français Русский

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը