Տիգրան Խաչատրյանը Շեյն Ռոզենտալի հետ քննարկել է ԱԶԲ տեխնիկական աջակցության արդյունավետությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն այսօր հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի հետ։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարւոթյան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարի պաշտոնակատարը նշել է․ «Ասիական զարգացման բանկը նախարարությանը էական և արդյունավետ աջակցություն ցուցաբերող կառույցներից մեկն է, հատկապես վերջին ժամանակահատվածում պետություն-մասնավոր գործընկերության մշակման աշխատանքներում, որտեղ բանկը օժանդակող առաջատար դեր է ստանձնել՝ կիսելով փորձը, հուշելով հնարավորությունները և այն սխալները, որոնցից անհրաժեշտ է խուսափել»։ Տիգրան Խաչատրյանը կարևորել է Բանկի հետ գործունեությունը թե՛ ինստիտուցիոնալ բարեփոխումների մակարդակում համագործակցության, թե՛ իրական հատվածում իրականցվող ծրագրերի համատեքստում:

Տիգրան Խաչատրյանը և Շեյն Ռոզենտալը մտքեր են փոխանակել Հայաստանում արտադրողականության բարձրացման, տեխնոլոգիական զինվածության և աշխատուժի քանակի, մասնագիտական գիտելիքների համաչափ բաշխվածության, տնտեսական աճի ներառականության և ոլորտի այլ խնդիրների վերաբերյալ։

Տիգրան Խաչատրյանը և Շեյն Ռոզենտալն անդրադարձել են նաև ներդրումների ներգրավման հարցերին․ «Միջազգային մեր գործընկերների փորձառությունը մեզ անհրաժեշտ է՝ հասկանալու ներդրողների ցանկությունները և համապատախանաբար ճիշտ արձագանքելու նրանց կարիքներին»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ տեխնիկական աջակցության արդյունավետությանն առնչվող հարցեր, մասնավորապես «Բիզնես Արմենիա» հիմնադրամի կառուցվածքային և գործառութային փոփոխությունների շրջանակներում։ Այս համատեքստում անդրադարձ է եղել մասնավոր հատվածի հետ արդյունավետ երկխոսություն հաստատելու նպատակահարմար և արդյունավետ ձևաչափի ընտրությանը։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ