ԱԺ արտահերթ ընտրությունների առանձնահատկությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները կարելի մասամբ կանխատեսելի համարել: Ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքում առաջին տեղը զբաղեցնելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը՝ ստանալով ձայների գերակշիռ մեծամասնությունը: Սրանում համոզված են բոլորը: Պատահական չէ, որ և՛ Փաշինյանի ընդդիմախոսները (օրինակ՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը), և՛ օտարերկրյա մի շարք պաշտոնյաները (օրինակ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը) հաշվի առնելով Հայաստանում տիրող հասարակական տրամադրությունները, արդեն իսկ կանխատեսել են վարչապետի պաշտոնակատարի գլխավորած ուժի հաղթանակը: Իսկ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս ուժերն անգամ իրենց հավակնությունների մասին խոսելիս չեն հայտարարում հաղթելու, ԱԺ-ում մեծամասնություն ստանալու մասին մասին, այլ ընդամենը նշում են, որ հենց իրենք են լինելու խորհրդարանում ներկայացված երկրորդ ուժը: Այսինքն` ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքից բացի, մյուսները պայքարելու են երկրորդ ու երրորդ տեղերի համար: Սա, թերևս, կարելի է համարել այս խորհրդարանական ընտրությունների ամենակարևոր առանձնահատկություններից մեկը:

Միայն թե այսօր դժվար է միանշանակ կանխատեսել՝ ընտրությունների արդյունքում ո՞ր ուժն է ԱԺ-ում իր ներկայացվածությամբ հաջորդելու «Իմ քայլը» դաշինիքին: Քանի որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվելու են ռեյտինգային ընտրակարգով, ենթադրվում է` առավելագույն ձայներ ստանալու շանս ունեն այն կուսակցությունները, որոնք լայն ներկայացվածություն ունեն մարզերում: Կուսակցությունների համար քվե բերողը լինելու է հենց ռեյտինգային թեկնածուն՝ իր թիմով: Այս առումով գաղտնիք չէ, որ մարզերում բավարար ներկայացվածություն ունեն ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, եւ հիմնական մրցակիցները հենց նրանք են լինելու: Նման պնդում կարելի է անել անգամ՝ հաշվի առնելով իշխանափոխությունից հետո այս կուսակցությունների դիրքային նահանջը։ Ի դեպ, թեև ՀՀԿ-ից մեծ չափերի արտահոսք է եղել, նախկին իշխող կուսակցությունը դեռեւս ամբողջությամբ չի սպառել իր հնարավորությունները:

Տեսակետ կա, որ եթե «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները պահպանեին «Լույս» դաշինքը (որը ձեւավորեցին Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ), միգուցե նրանք իրական հնարավորություն ունենային ԱԺ ընտրություններում լինել երկրորդ կամ առնվազն երրորդ ուժը: Այսօր, սակայն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է առանձին, իսկ Հանրապետություն կուսակցությունը՝ «Ազատ դեմոկրատների» հետ միասին։ Ըստ այդմ կարծես նվազում են նրանց՝ նոր խորհրդարանում հայտնվելու շանսերը: Ռեյտինգային ընտրակարգով լրջորեն բարդացել է նաեւ խորհրդարանում հայտնվելու նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցության առաջադրանքը. նրանք ռեսուրսի՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու հարցում լուրջ խնդիր ունեն՝ պայմանավորված նաև մարզերում բավարար ներկայացվածություն չունենալու հանգամանքի հետ:

Այսպիսով, նկատենք, 2018թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններն իրենց բովանդակությամբ ու բնույթով էապես տարբերվելու են նախորդներից, եւ նույնպիսի տարբերությամբ ուրվագծելով նաև նոր խորհրդարանի պատկերը:

Արման Գալոյան

Հայերեն

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՊԵԿ-ը ներկայացրել է հուլիսի 1-ից 31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

ԱԺ հանձնաժողովների նախագահներ ընտրելու հարցի քննարկումներն ավարտվել են, հայտնի են քվեարկության օրն ու ժամը

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ

Իսրայելի զինվորականները քրեական հետաքննություն են սկսել Գազայում երկու աղմկահարույց սպանությունների գործով