Ազգային ժողովում մի շարք օրենքների ընդունման համար չհավաքվեցին բավարար ձայներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը հերթական նիստում չընդունեց մի շարք օրենքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 16-ի նիստում օրենքների ընդունման համար չհավաքվեցին բավարար թվով «կողմ» ձայներ:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթին, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերին կողմ քվեարկեց 51 պատգամավոր:

Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի` օրենքով վիճակախաղերն արգելելու մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն քվեարկելու: Համահեղինակ Ֆարմանյանն առաջարկեց քվեարկության չդնել նախագիծը: Սակայն նշեց, որ մի օր մի կառավարություն այս հարցի առաջ է կանգնելու:

«Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքների նախագծերը ևս չընդունվեցին, ստացան ընդամենը 51 «կողմ» ձայն: Ալեն Սիմոնյանը նկատեց, որ այս օրենքի չընդունման համար հետագայում խնդիրներ են առաջանալու: Հորդորեց պատգամավորներին լուրջ վերաբերել քվեարկությանը:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին «կողմ» քվեարկեց 48 ձայն, կողմ և ձեռնպահ չկար: Էդմոն Մարուքյանն ու Էդուարդ Շարմազանովը քվեարկությունից առաջ հորդորել էին էական նշանակություն ունեցող այդ նախագծին «կողմ» քվեարկել, քանի որ մի շարք կալանավորներ սպասում էին դրան:

Կառավարության կողմից ներկայացված «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների փաթեթն ընդունվեց 52 «կողմ», 1 «ձեռնպահ» ձայներով:

«Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ստացավ ընդամենը 29 «կողմ» և 14 «ձեռնպահ» ձայներ: Նախագիծը չընդունվեց: Դրանից հետո «Ծառուկյան խմբակցության» պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խնդրեց կրկնաքվեարկություն կատարել, քանի որ ինքը կողմ է եղել նախագծին, սակայն շփոթելով ձեռնպահ է քվեարկել: Նախագիծը կրկնաքվեարկության ստացավ ընդամենը 43 կողմ ձայն և կրկին չընդունվեց: Շարմազանովը նշեց` ցավում է, որ այդ կարևոր օրենսդրական նախաձեռնությունը տապալվեց:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին