Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը կթույլատրվի դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստում է կառավարության որոշման նախագիծ, ինչը հնարավորություն կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաները՝ դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Մենք փորձեցինք ինչ-որ լուծում գտնել օրենքի սահմաններում և կառավարության որոշմամբ թույլ տալ մեքենաների մուտքը երկրի տարածք՝ այն պայմանով, որ դրանք մինչև շահագործվելը փոփոխվեն: Կառավարության որոշումն արդեն պատրաստ է, այն դրված է շրջանառության մեջ և վերջնական որոշումը կլինի համապատասխան գերատեսչությունների եզրակացություններից հետո: Փորձում ենք գոնե այս ընթացակարգով հեշտացնել խնդրի լուծումը, որ մարդիկ, ովքեր փաստի առաջ են կանգնել, կարողանան ներկրել մեքենաները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց նա:

Հարցին, թե ավելի վտանգավոր չէ՞ ղեկի տեղափոխումը, քան հենց աջ ղեկով շահագործումը, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Վարորդներն իրենք ասում են, որ այսպես թե այնպես մենք Վրաստանում փոխում ենք այդ մեքենաները: Ասեմ, որ ղեկը փոխելու ձևեր կան: Կա, որ էժան և սխալ ձևով են փոխում և կա սերտիֆիկացված, ճիշտ ձևով փոխելու հնարավորություն: Ես առաջարկում եմ վերջին տարբերակը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հետագայում նախարարությունը փոխելու է մեքենաների տեխանձնագրերը տալու ընթացակարգը և այն համապատասխանեցնելու է մեքենայի իրական տեխնիկական վիճակին:

«Այդ ժամանակ մենք ղեկային համակարգը պարտադիր ստուգելու ենք, առաջնահերթությունը տալու ենք ղեկային և արգելակման համակարգերին: Եվ եթե այդտեղ խնդիր եղավ, այդ մեքենան տեխզննությունը չի անցնելու»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը