Սպորտ

Հովհաննես Գաբուզյանը երկրորդն է Ցինցինատիի մրցաշարում 

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Գաբուզյանը երկրորդն է Ցինցինատիի մրցաշարում 

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Ցինցինատիի մրցաշարում երկրորդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Ցինցինատի քաղաքում տեղի ունեցավ Kings Island Open միջազգային մրցաշարը, որին մասնակցում էր 47 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էր Հայաստանի 2017 թվականի չեմպիոն, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը:

Մեր շախմատիստը 7 հնարավորից վաստակեց 4.5 միավոր և Անդրեյ Ստուկոպինի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գաբուզյանը հայտնվեց 2-րդ հորիզոնականում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում