Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամները երկու օրից կմեկնարկեն ԱԱ-ում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի կանանց թիմի անդամները երկու օրից կմեկնարկեն ԱԱ-ում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի կանանց թիմն արդեն Հնդկաստանում է, որտեղ մեկնարկում է աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անուշ Գրիգորյանն ու Անի Հովսեփյանը Հնդկաստանում են, որտեղ կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կսկսեն նոյեմբերի 17-ին:

Նոյեմբերի 12-25-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում անցկացվելու է կանանց բռնցքամարտի աշխարհի 10-րդ առաջնությունը: Ըստ նախնական հայտերի՝ առաջնությանը պատրաստվում է մասնակցել մոտ 333 մարզուհի։ Երկրագնդի ուժեղագույն կին բռնցքամարտիկների մրցապայքարին մասնացկելու են Հայաստանի երկու պատվիրակը` երիտասարդ աղջիկների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնուհի, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր, 2018 թ. ՀՀ առաջնության ոսկե մեդալակիր, 21-ամյա Անուշ Գրիգորյանը (51 կգ) և միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր, 2018 թ. ՀՀ չեմպիոնուհի 20-ամյա Անի Հովսեփյանը (64 կգ):

Նրանք կանանց հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ այսօր կուղևորվեն մրցավայր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում