Կարլսենը և Կարուանան կրկին կիսեցին միավորը 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում կայացավ 4-րդ պարտիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող մրցախաղի հերթական տուրում աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 34-րդ քայլին գրոսմայստերները կրկին համաձայնեցին կիսել միավորը: Այժմ երկուսն էլ ունեն 2-ական միավոր:

Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը Մագնուս Կարլսենի և Ֆաբիանո Կարուանայի միջև ընթանում էնոյեմբերի 9-28-ը Լոնդոնում: Մրցակիցները կխաղան 12 պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: Խաղային օրերն են նոյեմբերի 9-ը, 10-ը, 12-ը, 13-ը, 15-ը, 16-ը, 18-ը, 19-ը, 21-ը, 22-ը, 24-ը, 26-ը: Հանգստյան օրերը՝ 11-ը, 14-ը, 17-ը, 20-ը, 23-ը, 25-ը: Անհրաժեշտության դեպքում թայ-բրեյքը կկայանա նոյեմբերի 28-ին: Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն