Հայաստանում այլևս չկա մենաշնորհ, ներմուծման, արտահանման արգելք. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 2019 թվականի բյուջեի նախագիծը իներցիոն է, հիմնված է այն չափանիշների վրա, որոնք ժառանգություն են ստացվել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ընթացիկ քաղաքական քննարկումների որոշումների ազդեցություններն այս փուլում հաշվի առնված չեն, ինչը չի նշանակում, որ ցանկացած պահի դրանք հաշվի չեն առնվի և ներառվի: Այնուամենայնիվ, ես ուզում եմ ընդգծել, որ բյուջետային մեր քաղաքականության մեջ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ իրենց բյուջետային քաղաքականությունը կարելի է համարել աշխատանքի խրախուսման: Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս հարցն իրենց համար ունի խիստ կարևոր նշանակություն, որովհետև գործունեության ընթացքում, որպես հանրային փոփոխությունների կարևոր պայման, համարում են անհատական ջանքը: Ըստ նրա՝ երկրում չեն կարող տեղի ունենալ դրական փոփոխություններ, եթե դրանց հիմքում ընկած չէ անհատական ջանքը: Նա նշեց, որ երբ մինչ այժմ խոսվել է տնտեսական զարգացման, աճի մասին, նկատի է առնվել այն, թե ինչ-որ տեղից ինչ-որ խորհրդավոր մարդիկ, ընկերություն կգա զարգացնի պետությունը, կառավարությունն էլ կզբաղվի այդ ընկերությունների հետ հարաբերությունները կարգավորելու գործով:

«Մենք, տնտեսական աճ ասելով, նկատի ենք ունենում համընդհանուր ջանքի մեկտեղումը: Մեզ համար կարևոր է, որ տնտեսական կառուցվածքը փոխվի այնպես, որ դա լինի ներառող: Դա նշանակում է, որ մեր քաղաքական խնդիրն է յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն: Մենք այսօր համարում ենք, որ քաղաքական մակարդակում այդ խնդիրը լուծել ենք, Հայաստանում այլևս չկա մենաշնորհ, տնտեսական գործունեության սահմանափակ, ներմուծման, արտահանման արգելք: Ուրեմն, առաջիկա շրջանում կարևոր խնդիր է լինելու տնտեսական պայմանների ապահովումը, որպեսզի տնտեսական գործունության ցանկացած ձև լինի մատչելի բոլորի համար դե յուրե, և հնարավորինս շատ մեծ թվով մարդիկ ընդգրկվեն աշխատանքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը