Հասարակական

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան

1 րոպեի ընթերցում

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Յուրի Խաչատուրովը վերադարձել է Երևան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Յուրի Խաչատուրովը վերադարձել է Երևան, նրա մասնակցությամբ դեռևս որևէ քննչական գործողություն չի կատարվել»,-ասաց Միհրան Պողոսյանը:

2017 թվականի մայիսի 2-ինՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 3 տարի ժամկետով նշանակված Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել էին 2018թ-ի նոյեմբերի 2-ին:

Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում