ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆյուԹեքն» ընկերությունը Պարույր Սևակ 8/3 հասցեում ներկայացնում է «Ինսպորտ» մարզաառողջարանային նորակառույց համալիրը:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին«ՆյուԹեքն»ընկերությունից, համալիրը կաուցապատման արժեքը կազմել է 1,72 մլդ. ՀՀ դրամ: Մարզահամալիրի ընդհանուր կառուցապատված մակերեսը կազմում է 6400 մ2: Կառուցապատումը իրականացվել է «Արարատ» բանկի կողմից տրամադրված վարկային ռեսուրսների հաշվին:
Մարզահամալիրը հագեցած է ժամանակակց տեխնիկայով, կահավորված է արդիական մարզագույքով և լավագույնս ծառայելու է մայրաքաղաքի բակիչների սպորտային առօրիայի կազմակերպմանը: Համալիրի թողունակությունը ժամում հասնում է մինչև 150 մարդ: Սպորտային համալիրի գործարկմամբ ստեղծվել շուրջ 50 մշտական աշխատատեղ:
«Ինսպորտ»մարզաառողջարանային համալիրի կարգախոսնէ՝ երբ սպորտը ապրելակերպ է: