Տնտեսություն

Երևանում կայացավ BEPS համակարգին նվիրված համաժողովը

2 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ BEPS համակարգին նվիրված համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացավ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում BEPS-ի (Հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը) իրագործման համապարփակ համակարգին նվիրված 4-րդ տարածաշրջանային ժողովը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այն համատեղ կազմակերպում են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) և ՀՀ պետական մարմինների ներեվրոպական կազմակերպությունը (IOTA), ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, թե այնպիսի մի ծրագիր է, որն ունի 15 գործողություն: Ամեն գործողության տակ հստակ կան որոշակի մտքեր և գաղափարներ, որոնք միջազգային հարկային համագործակցության ժամանակ երկրները փորձում են կիրառել:

Ներկայումս Հայաստանն ակտիվորեն ներգրավված է հարկման բնագավառում միջազգային ինտեգրացիոն գործընթացներում, ինչը հնարավորություն է տալիս հաշվի առնել հարկային հարաբերությունների կարգավորման նպատակով միջազգային հարթությունում ընթացող գործընթացներն ու առկա միտումները:

Տարածաշրջանային ժողովին մասնակցում են Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 18 պետությունների հարկային մարմիններից ժամանած 35 փորձագետներ: Ժողովին մասնակցում են OECD-ի, IOTA-ի հարկային մարմինների, ֆինանսների նախարարությունների, հարկային հարցերով զբաղվող խորհրդարանական ընկերությունների, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում